AM
26 Սեպտեմբեր 2012 - 11:47 AMT

Սերգեյ Մինասյան. Քանի որ Մերաբիշվիլին ծնունդով Ջավախքից է, ավելի լավ է հասկանում հայերի խնդիրները

Վրաստանի գործող վարչապետ և իշխող կուսակցության առաջնորդներից մեկը Վանո Մերաբիշվիլին ծնունդով Ջավախքից է և ավելի լավ է հասկանում այդ տարածաշրջանի ու վիրահայերի խնդիրները, գտնում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա ուշադրությունը հրավիրել է Մերաբիշվիլիի պրագմատիկության վրա, ինչը նշում են նաև փորձագետները: Նա նշել է, որ Ռուսաստանի համար Մերաբիշվիլին ամենագերադասելի թեկնածուն է Վրաստանի քաղաքական գործիչներից, հաշվի առնելով նրա պրագմատիկությունը:

Ինչ վերաբերում է Վրաց ուղղափառ եկեղեցու բացասական վերաբերմունքին Մերաբիշվիլիին, ապա, ըստ Մինասյանի, եկեղեցու վերաբերմունքը Մերաբիշվիլիի հանդեպ չի տարբերվում նրա վերաբերմունքից իշխող կուսակցության մյուս առաջնորդների հանդեպ:

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: