AM
27 Սեպտեմբեր 2012 - 07:36 AMT

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը Լոնդոնում նշել են հանդիսավոր համերգ-երեկոյով

Սեպտեմբերի 22-ին Լոնդոնի Սբ. Եղիշե հայկական եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր համերգ-երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպվել էր Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի (ԲՀԵԽ) կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը և ԲՀԵԽ նախագահ Արա Փալամուդյանը:

Դոկտոր Ներսես Ներսեսյանը փոքրիկ դասախոսություն կարդաց հայկական մշակույթի և մատենագրության վերաբերյալ:

Մասնակիցներին իր օրհնությունը տվեց Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Համերգային ծրագրում հնչեցին հայ և եվրոպական կոմպոզիտորների դասական գործերը: Ցուցադրվեց նաև «Մատենադարան» վավերագրական կինոնկարից մի հատված: