AM
27 Սեպտեմբեր 2012 - 07:44 AMT

Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Տալինում

Սեպտեմբերի 25-ին Տալինում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելություն, որին ներկա էին Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգույի (խորհրդարանի) նախագահ Էնե Էրգման, Էստոնիայի փոխարտգործնախարարը, կառավարության անդամներ, Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գործարարներ, ակադեմիական շրջանակների, ԶԼՄ-ների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ընդունելությանը ելույթով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, որը ներկայացրեց պետականաշինության գործում Հայաստանի անցած ճանապարհը, ինչպես նաև անդրադարձավ հայ-էստոնական միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Ընդունելությանը հնչեցին հայկական դասական երաժշտության գործեր` էստոնահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր Անդրանիկ Չիչեկի կատարմամբ: