Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 2 տարվա ընդմիջումից հետո որոշել է վերադառնալ քաղաքականություն և ստեղծել նոր կուսակցություն՝ «Նոր աջեր քաղաքացիների միություն»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ որոշել է վերադառնալ քաղաքականություն, քանի որ Հայաստանի այժմյան քաղաքական իրավիճակը իրեն չի բավարարում. «Հայաստանում քաղաքական դաշտը նոր ուժերի կարիք ունի: Նոր կուսակցությունը հնարավորություն կտա, որպեսզի նոր դեմքեր մտնեն քաղաքականություն»: Ըստ Սուրենյանցի՝ կուսակցությունն ազատական է և իրենց համար գերակա են մարդու իրավունքներն ու ազատությունները : Նա նշեց կուսակցության հայեցակարգը. երկիրը մոտեցնել Եվրոպական չափանիշներին, ապահովել իշանության գործունեության թափանցիկություն և վերացնել օլիգարխիկ համակարգը: «Կուսակցությունը կողմ է լինելու հարևան երկրների հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը»,- նշեց Սուրենյանցը՝ հավելելով, որ, մասնավորապես, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ինքը տեսնում է Արցախյան հարցի լուծման փոխզղիջումային տարրբերակով:
Սուրենյանը նաև նշեց, որ կուսակցության գերխնդիրներից է լինելու նաև Հայաստանը ինտեգրումը Եվրոպակամն միությանը և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ռուսական զորքերի հայաստանից դուրսբերումը: Քաղաքագետն ասաց, որ նախագահական ընտրություններում կուսակցությունը թեկնածու չի ունենան, փոխարենը կսատարի այն թեկնածուին, ում քաղաքական ծրագիրը համապատասխան կլինի կուսակցության գաղափարներին.«Դեռևս չեմ կարող ասել, որ թեկնածուին կսատարանեք, սակայն հստակ կարող եմ ասել, որ չենք սատարի ՀՅԴ և Կոմունիստական կուսակցության թեկնածուներին, քանի որ նրանց գաղափարները չեն համընկնում մեր կուսակցության գաղափարներին»«: Քաղաքագետն ասաց նաև, որ պատրաստ է համագործակցել «Հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, « Ժառանգություն», ԱԻՄ կուսակցությունների հետ: « Շատ կարոևր է Հայաստանում բոլոր ազատական ուժերի միավորումը», -եզրափակեց Սուրենյանցը:





