Ոստիկանությունից հայտնում են, որ երեկ ժամը 14.55-ին ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ռեստորաններից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խմբին ռեստորանի սեփականատերը հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Սևակ Մ.-ն Երևանյան փողոցի վրա գտնվող ռեստորանի տարածքում վիճաբանել է իր հետ, քաշքշել, հարվածներ հասցրել, այնուհետև գոտկատեղից հանելով անհայտ տիպի ատրճանակ` 2-3 անգամ օդ է կրակել:
Սեպտեմբերի 26-ին, ժամը15.30-ին, Սևակ Մ.-ն կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել իր անվամբ գրանցված «Կոլտ» տիպի օդամղիչ ատրճանակը:
Սևակ Մ.-ն ձերբակալված է:
Նշենք , որ Սևակ Մ.-ն Արմավիրի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանի որդին է : Հնչած կրակոցների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի գործադրմամբ խուլիգանություն): Սևակ Մինասյանը ձերբակալվել է:





