AM
19 Մարտ 2005 - 03:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԱՊՐԻԼԻ ԿԵՍԵՐԻՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների քննարկման առնչությամբ նախատեսված է ապրիլի կեսերին: Ինչպես տեղեկացնում է Day.az գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Նախարարների միջեւ բանակցությունների հիմնական նպատակն է` հիմք նախապատրաստել երկու երկրների նախագահների հանդիպման համար»,- նշել է նա: