«Ժողովուրդ» թերթը գրում է, որ 2011 թվականի ընթացքում թվով 11 հիվանդների Իջևանից Երևան տեղափոխելու համար «Իջևան հիվանդանոց» ՓԲԸ կողմից չի գանձվել օրենքով սահմանված 770 հազար դրամի ծառայության գումարը: Սա կարող է նախատեսել պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասով` վատնում կատարելու և պետությանը խոշոր չափերի վնաս պատճառելու համար: Իրավապահ մարմիններից թերթը տեղեկացել է, որ ոստիկանության Իջևանի քննչական բաժնում այս կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:





