«Ժողովուրդ»-ի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին Մոսկվա մեկնած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես կայացրել է իր որոշումը, նա չի մասնակցելու 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Թեև շատ քաղաքական ուժեր նրա մասնակցությունը չէին բացառում, տարաբնույթ վերլուծություններ էին անում Քոչարյանի հնարավոր վերադարձի շուրջ, սակայն երկրորդ նախագահի մերձավորները պնդում են, որ Քոչարյանն առայժմ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի: Իհարկե, թերթը փորձել է լուրը ճշտել Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս անպատասխան է թողել «Ժողովուրդ»-ի զանգերը:





