Շարունկավում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Նյու Յորք: ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվեցին անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրմանն առնչվող հարցեր: Նախարարները քննարկեցին նաև ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
ՀԱՊԿ ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել Իրանի և Սիրիայի վերաբերյալ:





