AM
28 Սեպտեմբեր 2012 - 12:23 AMT

Ձերբակալվել է սոցապ պետծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը

ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, Խաչիկյանի հետ միասին ձերբակալվել են նաև Աշոտ Աբրահամյանն ու Հովհաննես Գրիգորյանը: Այս պահին Ոստիկանությունը մամլո հաղորդագրություն է պատրաստում:

ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի պաշտոնից Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի յուրացումներից հետո: