AM
28 Սեպտեմբեր 2012 - 15:03 AMT

Օսկանյանը ԱՄՆ-ի, Բրազիլիայի ու ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագիրը

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում հանդիպում է կայացել ԵՄ անդամ երկրների դեսպանների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Բրազիլիայի դեսպանների մասնակցությամբ: Ներկա էին նաև Հայաստանում ԵՄ դեսպանը, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները:

Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում պատմել է, թե ինչ թեմաներ են եղել հանդիպման օրակարգում:

«Նրանց հետաքրքրում էր ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագիրը, դրա հիմնավորումները, հարցի հետ կապված հնարավոր հետագա զարգացումները և նույն մտահոգությունները «Սիվիլիթաս» հիմնադրամի մասով: Նրանց հետաքրքրում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն դատախազի միջնորդագրի վերաբերյալ:

Ես ցույց տվեցի ինձ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրի անհիմն լինելը՝ տրամադրելով իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը»: