Հոկտեմբերի 1-ին` երկուշաբթի, Ազգային ժողովը քննարկելու է «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Վերջինը հետևանք է «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի, որն առնչվում է ինչպես Օսկանյանի, այնպես էլ «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ, PanARMENIAN.Net-ին փոխանցեցին հիմնադրամի աշխատակիցները:
Քանի որ բոլոր այս գործընթացները վնասում են «Սիվիլիթասի» վարկանիշին և խոչընդոտում բնականոն գործունեությանը, վերջինիս աշխատակիցները երկուշաբթի` ժամը 11.00-ից, ԱԺ շենքի դիմաց (Դեմիրճյան փողոց) կսպասեն խորհրդարանի որոշմանը և միաժամանակ կխոսեն «սկզբունքի, համոզմունքի և խոսքի անձեռնմխելիության մասին»:





