AM
1 Հոկտեմբեր 2012 - 08:48 AMT

«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցի խորհրդարանի այսօրվա քվեարկություններին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանի այսօրվա քվեարկություններին: Այդ մասին Ազգային ժողովի օրակարդի քննարկման ժամանակ հաղորդել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Այսօր ԱԺ-ում պետք է քննարկվի ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում: