ԱԻՆ-ում այսօր` ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վեդի քաղաքի կենտրոնական գազալցակայանի մոտակայքում՝ էլ. ենթակայանում:
Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.51-ին, մարվել` 09.14-ին: «Շեն կոնցեռն» ՓԲԸ-ին պատկանող տարածքում` էլ. ենթակայանում, ամբողջությամբ այրվել է տրանսֆորմատորը` մալուխներով:





