AM
1 Հոկտեմբեր 2012 - 11:13 AMT

Արտեմ Հարությունյան. «Օմեգա» գիշերային ակումբը խանգարում է շենքի բնակիչներին

Տերյանի փողոցում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբն ամեն օր անհանգստություն է պատճառում շենքի բնակիչներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրող Արտեմ Հարությունյանը:

Շենքի բնակիչների մեծ մասը գրողների միության անդամներ են, իր բնակարանը Հարությունյանը ժառանգել է հորից:

Արտեմ Հարությունյանի խոսքով, նա դիմել է ՀՀ վարչապետին, Երևանի նախկին և ներկա քաղաքապետերին, սակայն գործին ընթացք չի տրվում: