AM
1 Հոկտեմբեր 2012 - 13:41 AMT

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները կբոյկոտեն խորհրդարանի ընթացիկ քառօրյա նիստը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները կբոյկոտեն Հայաստանի Ազգային ժողովի քառօրյա նիստը: Այդ մասին ԲՀԿ անդամ, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Պարզ է, որ Հայաստանի գլխավոր դատախազի դիմումը Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ոչ մի իրավական հիմք չունի և քաղաքական ենթատեքստ ունի»,- հայտարարել է նա և հավելել. «Փողերը տեղում են, բողոքողներ չկան»:

Զոհրաբյանը նշել է, որ այդ գործը քաղաքական պատվեր է ԲՀԿ-ի դեմ: «ԲՀԿ-ի հետ ոչ ոք չի կարող խոսել քաղաքական պատվերների կամ հաշվեհարդարի ձևով»,- ասել է նա և կրկնել, որ պատրաստ է բարձրացնել այդ հարցը ԵԽԽՎ նստաշրջանում: Խորհրդարանի աշխատանքին ԲՀԿ պատգամավորների մասնակցության հարցը կուսակցությունը կքննարկի ավելի ուշ, ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև հայտարարել է, որ թեև ԲՀԿ պատգամավորները չեն մասնակցի խորհրդարանի աշխատանքին, բայց կհետևեն Օսկանյանի գործով քվեարկությանը, ինչպես նաև «Կենտրոն» հեռուստաալիքի (պատկանում է կուսակության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին) տեսախցիկները և նախազգուշացրել իշխող ուժերին մանիպուլյացիայի չենթարկել քվեարկությունը: Նա նաև դիմել է այլ խմբակցությունների ներկայացուցիչներին, որոնք մտադիր են քվեարկել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դեմ և կոչ արել նրանց չմասնակցել քվեարկությանը: «Ձեր քվեարկությամբ դուք կօրինականացնեք այդ ֆարսը»,- ասել է նա: