AM
24 Մարտ 2005 - 05:40 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ Է ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԵՏ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ

Այսօր Հայաստանի կառավարությանը կից Պետական մաքսային կոմիտեի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունը կապված է ստվերային տնտեսության դեմ պայքարի եւ մաքսային վարչարարության խստացման հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը` հղում անելով երկրի Մաքսային կոմիետի մամլո ծառայությանը: Ընդ որում մամլո ծառայությունը տեղեկացնում է բոլոր նրանց, ովքեր «հույս ունեն նման քայլերով կամազրկել կոմիտեի ղեկավարությանը ստվերային տնտեսության դեմ պայքարում, որ կոմիտեն հետեւողական կլինի մաքսային խախտումների բացահայտման գործում վարչարարության խստացման միջոցով»: Աղբյուրի համաձայն, առավոտվա միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ մաքսային վարչարարության կատարելագործմանն ու խստացմանը ուղղված միջոցառումներն արդյունավետ են: