Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: «Հայ Առաքելական եկեղեցին հնագույններից մեկն է, եւ Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների միջեւ հարաբերություններն ունեն նաեւ հոգեւոր հիմք»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ: «Հաճելի է նշել, որ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ գոյություն ունեն ամենաջերմ հարաբերությունները,- ավելացրել է Վլադիմիր Պուտինը,- Դա միջպետական կապերի զարգացման էական մասն է հանդիսանում»:





