AM
2 Հոկտեմբեր 2012 - 07:00 AMT

Մեքենաները բախվել են բենզալցակայանին

Այսօր ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց 42 շենքի մոտ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և առկա է հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ օպերատիվ հերթապահ խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլքսվագեն-Ջետտա» մակնիշի 33 TR 831 պ/հ (վարորդ` 1990 թ. ծնված Էդվարդ Բուդաղյան) և «ԲՄՎ» մակնիշի 26 ՕՏ 080 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Արտակ Գևորգյան) ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Արտակ և Սամվել» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանին, ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների ժամանումը` «ԲՄՎ» ավտոմեքենայի ուղևոր` 1962 թ. ծնված Արամ Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: