Վերջին 8 տարվա ընթացքում Վրաստանի ամենամրցակցային ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը կարող է իրական ուժ լինել: Հետխորհրդային երկրներից մեկում առաջին անգամ ընդդիմությունն առաջ է անցնում իշխանությունից՝ առայժմ հաշվված 20 տոկոս քվեաթերթիկների արդյունքով: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ ինչքան էլ Վարդերի բուռն հեղափոխությունը սպասելիքներն արդարացրած չլինի, միայն վրաց ժողովրդի դժգոհությամբ պայմանավորված այսպես չէր լինի: «Կառուսելներ էլ են եղել, ընտրակաշառք էլ է բաժանվել, ավտոբուսներով մարդիկ էլ են բերվել»:
Վրացագտետն ասում է, որ 248.000-անոց վիրահայ համայնքի համար, եթե նույնիսկ վերջնական տվյալներով հաղթի ընդդիմությունը, մեծ փոփոխություններ չեն լինի: Սա վերաբերում է նաև Հայաստանի հետ հարաբերություններին: «Քիչ-թե շատ նկատելի տնտեսական փոփխություն կլինի, եթե Իվանաշվիլին կատարի Վրաստանի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու նախընտրական խոստումը. հայ գյուղատնտեսները գուցե տուժեն, բայց վիրահայերի վիճակը, հատկապես Ջավախքում, կբարելավվի»,- ասավ վրացագետը:





