AM
25 Մարտ 2005 - 07:00 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Ռուսաստանը պատրաստ է ինչպես երկկողմ պլանում, այնպես էլ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահի որակում ակտիվ աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով` «Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական երկխոսությանը տարբեր մակարդակներում` նախ եւ առաջ երկու երկրների նախագահների միջեւ, ենթադրելով, որ այն կհանգեցնի կողմերի դիրքորոշումների մերձեցմանը կարգավորման հանգուցային հարցերում, եւ ի վերջո, հակամարտության փոխընդունելի լուծման բանաձեւի մշակմանը»: