ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով գտնվում են Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu : Պաշտպանի գրասենյակից հորդորում են այդ մասին 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ պահել Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին,որպեսզի խուսափեն տուգանվելուց։ Նշենք, որ տուգանքը կնշանակվի այն ժամանակ, երբ քաղաքացին, գալով Հայաստան, ներկայանա անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն և բացահայտվի նրա կողմից 6 ամսից ավել արտերկրում գտվելու և այդ մասին չտեղեկացնելու փաստը։
Բացակայության մասին ժամանակին և պատշաճ կերպով տեղեկացնելու դեպքում քաղաքացիները վարչական տույժի չեն ենթարկվի։ Այդ պատճառով ավելորդ խնդիրներից խուսափելու համար, Պաշտպանի գրասենյակից քաղաքացիներին խորհուրդ են տալիս ժամանակին և պատշաճ կերպով կատարել օրենքի պահանջը։
Գրավոր տեղեկացնելու ձևի ընտրության հարցում որևէ սահմանափակում չկա. ցանկացած տեղեկացման ձև, որը կհամարվի գրավոր, ընդունելի է (այդ թվում` էլեկտրոնային հաղորդագրությունը):





