AM
2 Հոկտեմբեր 2012 - 10:59 AMT

Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Կանադայում

Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում համապատասխանաբար սեպտեմբերի 23-ին և 28-ին տեղի ունեցան տոնական համերգներ` Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Համերգները կազմակերպվել էին Կանադայում ՀՀ դեսպանության կողմից` Կանադայի բոլոր հայկական մշակութային միությունների աջակցությամբ:

Համերգային ծրագրով հանդես եկան Հայաստանից ժամանած ՀՀ պետական ֆիլհարմոնիկի «Շելլ» եռյակը և սոպրանո Իրինա Զաքյանը, ում կատարումները ոգևորությամբ ընդունվեցին ինչպես հայ համայնքի, այնպես էլ ներկա գտնվող կանադացի պետական պաշտոնյաների և քաղաքացիների կողմից: Տորոնտոյում համերգի ավարտից հետո բեմ բարձրացավ պատգամավոր Ջո Դենիելը, որը Կանադայի կառավարության անունից ընթերցեց շնորհավորական ուղերձը: