Պաշտոնավարած 100 օրվա ամփոփումը սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը սկսեց 2013թ. 3 գերակա ուղղություններով նախատեսված և ընթացիկ քայլերը նշելով:
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներi մասով նախարարը նշեց, որ ներդրվող բազմաստիճան համակարգի առավելությունը 70-80 տոկոսով ավտոմատացումն է: Այս փուլում նոր տեղեկատվական շտեմարաններ են մշակվում:
Վստահության պակասի մասին դիտարկմանը նախարարը պատասխանեց.«Պարտադիր կուտակային համակարգին այլընտրանք չկա, իսկ վստահությունը կձևավորվի մեր կատարած քայլերի և ծրագրերի իրականացման արդյունքում» Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ փոձնական ծրագիր է իրականացվում Արարատի մարզում: Նախարարը նորից առավելությունը նշեց ՝ մեկ պատուհանի սկզբունքը նվազագույնի կհասցնի քաղաքացի- որոշում ընդունող շփումը:
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով համագործակցում են ԿԳՆ-ի հետ: Արմեն Աշոտյանը երեկ է հանդիպել հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի անդամների հետ, քննարկել ծրագրեի իրականացման մեխանիզմները: Նախարարը հավելեց, որ 2013 թ.-ին կշարունակի գործել միայն 6 մանկատուն՝ 3 հատուկ նշանակության և 3 ընդհանուր:





