AM
2 Հոկտեմբեր 2012 - 11:28 AMT

Նիկոլ Փաշինյան. Վարդան Օսկանյանին և «մյուսներին» Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելո ւ որոշում դեռ կլինի

Նիկոլ Փաշինյանն, օգտագործելով նիստի ընդմիջումն, այսօրվա ԱԺ նիստի հետ կապված հայտարարություն է արել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Քանի որ բազմաթիվ լրագրողներ և հանրությունը հետաքրքրված են, թե արդյոք մասնակցելու եմ Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությանը հարկ եմ համարում հայտարարել հետևյալը.

2008թ. հունիսի 16-ի «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում հայտարարել եմ, որ եթե գլխավոր դատախազը Օսկանյանի հարցով գա Ազգային ժողով, ես կողմ եմ քվեարկելու:

Նույն հոդվածում, կամ երբևէ չեմ հայտարարել, սակայն, որ պատրաստվում եմ սերժանտական կոալիցիայի անդամ կամ մաս դառնալ:) Քանի որ հանգամանքների բերումով ընթացիկ քվեարկությանը մասնակցում են միայն իշխող կոալիցիայի անդամները, հասկանալիորեն չեմ կարող այդ ամբողջության մաս կազմել և ինչպես որոշել ենք Հայ ազգային կոնգրես խմբակցությունում, խմբակցության բոլոր պատգամավորներով կբոյկոտենք քվեարկությունը:

Այսուհանդերձ, համոզված եմ, որ Վարդան Օսկանյանին և «մյուսներին» Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում, քվեարկություն անպայման լինելու է: Տվյալ թեմայի շուրջ խոսակցությունը ոչ միայն չի ավարտվել, այլև մեկնարկում է նոր թափով: Վկան՝ Ազգային ժողովում և սոցիալական ցանցերում ծայր առած քննարկումները»: