AM
2 Հոկտեմբեր 2012 - 12:14 AMT

Բնապահպանական պետական տեսչությունը այս ամիս կայացրել է 2.48մլն.դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 38 որոշում

2012 թվականի սեպտեմբերի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 2.48մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 38 որոշում և հաշվարկվել 1.32մլն.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից: Խախտումները հայտնաբերվել են ջրերի, մթնոլորտային օդի, բույսերի, հողերի պահպանության ոլորտներում: Վարչական տուգանքի որոշուներ են կայացվել նաև թափոնների ոչ ճիշտ տեղադրման, ապօրինի որսի և փայտանյութի ապօրինի տեղափոխման համար: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբուջե 2.38մլն. դրամի մուտք է եղել: