ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Դեսպանության հայտարարության մեջ մասնավորապե ասվում է. «Մենք ուշադրությամբ հետևել ենք արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին և շատ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը և Հայաստանի իրավական, արդարադատության և օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»:





