Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ կշարունակվի «Հարսնաքար-2» գործով ամբաստանյալ, ՀՀ ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դատավարությունը: Այսօր նա հանդես կգա վերջին խոսքով և դատարանը կհեռանա դատավճիռ կայացնելու:
Հիշեցնենք, որ Սամվելյանը հուլիսի 1-ին Հարսնաքար ռեստորանայաին համալիր էր բերել ռազմամթերք և սպառնացել էր պայթեցնել այն:
Նշենք, որ ավելի վաղ՝ հունիսի 17-ին, Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
Սամվելյանի գործը նրա պաշտպանի միջնորդությամբ քննվել է արագացված դատաքննության կարգով, իսկ ամբաստանյալը ընդունել է իր մեղքը: Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը միջնորդել է նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման և 200 000 դրամ տուգանքի, իսկ ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանը միջնորդել է պայմանականորեն պատիժը չկիրառել՝ նկատի ունենալով, որ նա զղջացել է :





