AM
4 Հոկտեմբեր 2012 - 10:37 AMT

Բնապահպանության նախարարը կենդանիների պաշտպանության միջազգային օրվա առիթով բաց դաս է անցկացրել դպրոցականների հետ

ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը այսօր կենդանիների պաշտպանության միջազգային օրվա առիթով Բնության պետական թանգարանում բաց դաս է անցկացրել Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցի աշակերտների հետ:

Ինչպես հայտնում է բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունը, նախարարը, շնորհավորելով աշակերտներին, ընդգծել է Հայաստանում կենդանիների պաշտպանության դերն ու նշանակությունը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարարի խոսքով օրը հրաշալի առիթ է խոսելու խնդիրների մասին և սկիզբ դնել բնության պահպանության ու կենդանական աշխարհի մասին գիտական հետազոտությունների զբաղվելով

Միջոցառման ավարտին երեխաները նախարարի կողմից ստացել են գրքեր բնության պահպանության վերաբերյալ: Թանգարանի գիտաշխատողների ուղեկցությամբ աշակերտները շրջեցին բնության թանգարանում ծանոթացան ցուցադրությանը:

Նշենք, որ կենդանիների պաշտպանության միջազգային օրը առաջին անգամ նշվել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում 1931 թվականին, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Կոնգրեսում ներկայացված երկրների պատվիրակները և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը:

Հայաստանը 2008թ. միացել է այս գործընթացին և յուրաքանչյուր տարի նշում է կենդանիների պաշտպանության միջազգային օրը: