Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում անդրադարձավ վերջերս Խոսրովի արգելոցում տեղ գտած միջադեպին: «Մենք պատրաստվում ենք դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն, որպեսզի թույլտվություն ստանանք հետազոտելու արգելոցի տարածքը և պարզելու` ինչ պայմաններում, արգելոցի տարածքում, թե տարածքից դուրս է կատարվել որսը, և արդյոք դա մեկ, թե մի քանի հոգու գործ է: Մենք մտավախություն ունենք, որ մի հոգի չէր կարող իրականացնել բեզոարյան այծի որսը»,- ասաց նա` հավելելով, որ միայն հետազոտությունը թույլ կտա հստակ պատասխան ստանալ այդ հարցին:





