Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ, հանրապետության դպրոցների մի խումբ ուսուցիչներ և ոլորտի առաջատար մասնագետներ արժանացել են Ազգային ժողովի պատվո մեդալների, ԱԺ պատվոգրերի ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերի:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը, հոկտեմբերի պարգևները մանկավարժներին խորհրդարանում հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:





