AM
5 Հոկտեմբեր 2012 - 06:25 AMT

«Ժողովուրդ» . «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը «քննվում» է ԱԱԾ-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին:

Այդ ընթացքում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները:

Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Ա. Խաչատրյանը հրավիրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:

Թե ինչու է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը «քննվում» ԱԱԾ-ում, և ի վերջո, որոնք են Խաչատրյանի լիազորությունների դադարեցման դրդապատճառները, թերթը փորձել է ճշտել ԱՆ ՔԿՀ լրատվության ծառայության պետ Գոռ Ղլեչյանից: Սակայն ապարդյուն: «Ճիշտն ասած, այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»,-ասել է Ղլեչյանը: