ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր ժամը 06.56-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Կա զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ԱԻՆ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Մերսեդես մակնիշի և Գրանդ Չերոկի մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև Մերսեդես մակնիշի ավտոմեքենան բախվել է Խանջյան փողոցի թիվ 37 շենքի պատին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:





