«Նախագահական ընտրությունների շեմին Հայաստանի ընտրողների 20 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, 36 տոկոսն իշխանամետ է, 16 տոկոսն ՝ ընդդիմադիր: «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հրապարակեց կենտրոնի անցկացրած վերջին հարցման տվյալեները : Հարցմանը մասնակցել է 3250 ակտիվ ընտրող բոլոր մարզերից՝ համաչափ ըստ սեռի, տարիքի և կրթության:
ՀՀ նախագահի թեկնածունների մեկնարկային վարկանիշն ըստ «Սոցիոմետրի» հարցման հետևեյալն է. Սերժ Սարգսյան – 42.8 տոկոս Գագիկ Ծառուկյան – 43.4տոկոս Ռոբերտ Քոչարյան – 20.2տոկոս Լևոն Տեր-Պետրոսյան -5.8 տոկոս Րաֆֆի Հովհաննիսյան- 14.2 տոկոս Վահան Հովհաննիսյան – 5.7 տոկոս
Ըստ Ահարոն Ադիբեկյանի ՝ Սարգսյան-Ծառուկյան – Քոչարյան եռյակը հենվում է ընտրողների նույն հատվածի վրա:
Իշխանական թևը, սոցիոլոգի կարծիքով, հոգեբանական առավելություն ունի և այն ավելի է մեծանում, երբ անընդհատ նշվում է, որ իշխանությունը հենվում է «ադմինիստրատիվ ռեսուրսի», «ընտողների զանգվածային կաշառման», «սարսափի մթնոլորտի» և նման բաների վրա: «Ձգտելով քողարկել սեփական անկարողությունը, ընդդիմադիրները իրենց համակիրների և դեռ չկողմնորոշված զանգվածի մոտ սպասողական տրամադրություն են ստեղծում,», – ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի ներկայացրած մեկ այլ հարցման տվյալներով՝ Հյաստանում ընտրողների 39 տոկոսը երկրի վիճակը կապում է նախագահի, 47 տոկոսը կառավարության հետ:
Ընտանիքում տիրող վիճակը նրանց 19 տոկոսը կապում է իշխանությունների, 38 տոկոսն՝ իրենց հետ:
Անդրադառնալով Հայաստանում Վրացական սցենարի կրկնությանը, Ադիբեկյանն ասաց. «Անհնար է. համեմատելն անիմաստ է:Սահակաշվիլին և Սերժ Սարգսյանը տարբեր են: Վրաստանում առկա սերունդների հակասությունն էլ Հայաստանում չկա:
Ցավալի է , բայց մեզ մոտ պապն ու թոռը նույն կերպ են մտածում»:





