AM
1 Ապրիլ 2005 - 03:10 AMT

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՀԵՏ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով եւ անվտանգության քաղաքականության գծով տեղակալ, դեսպան Գյունթեր Ալթենբուրգին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության պահպանման խնդիրներին: