AM
9 Հոկտեմբեր 2012 - 05:21 AMT

«168 ժամ». Ի՞նչ կապ ունի Ամերիկան ՀԱԿ-ի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Աարգսյանը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Եկեք չմոռանանք, որ մեր երկրում ամուր և իրական ժողովրդավարական հաստատությունների կայացման համար հետաքրքրված չէ նախևառաջ Արևմուտքը: Կոնգրեսի այդ նույն ակտիվը բազմիցս առիթ է ունեցել առերեսվելու այն փաստի հետ, որ Արևմուտքն իրականում ոչ թե Հայաստանում զարգացնում է ժողովրդավարական հաստատություններ, այլ այդ գործիքն օգտագործում է տարածաշրջանում իր քաղաքական շահերը սպասարկելու համար: Եկեք չմոռանանք, թե ինչպիսի ջանքեր է գործադրել նույն ԱՄՆ-ը ՀԱԿ-ը պառակտելու համար: Չմոռանանք նաև փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի կողմից ԱՄՆ Պետդեպին ներկայացրած հաղորդումները, որոնցից ակնհայտ էր, թե ինչպիսի հրեշավոր, հակաժողովրդավարական համակարգ է տիրում Հայաստանում»:

Նաև հավելել է. «Բանաձևը շատ պարզ է՝ Արևմուտքը հանդուրժում և անգամ հովանավորում է այս ռեժիմին, որովհետև ռեժիմի ազդեցիկ անդամների վրա իրենք ունեն հսկայածավալ կոմպրոմատ, ինչն էլ թույլ է տալիս իրենց ուզած որոշումները կորզել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերում, կամ իրենց կողմից ֆինանսավորվող միջազգային կորպորացիաների միջոցով տիրանալ մեր երկրի ընդերքի բնական պաշարներին՝ հակառակ Հայաստանի ազգային շահերի»: