AM
9 Հոկտեմբեր 2012 - 06:15 AMT

Շարունակվում են արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

2012 թ. հոկտեմբերի 10-ից գործարկվելու է «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում (Դիլիջան քաղաքի վարչական տարածքում) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: