AM
9 Հոկտեմբեր 2012 - 06:36 AMT

Առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Հոկտեմբերի 09-ին, ժամը 07.57-ին տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 8-ին ժամը 19.35-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանամարհատրանսպորտային պատահար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 97 TA 777 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ալեքսանյան) և «Ինֆինիթի» մակնիշի 33 TR 799 պետհամարանիշերի (վարորդ՝ 1982 թ. ծնված Վ. Սուվորյան) ավտոմեքենաները, ինչից Ա. Ալեքսանյանը և «ՎԱԶ 2121» ա/մ ուղեվոր Ա.Հակոբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Ա. Ալեքսանյանը՝ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: