AM
9 Հոկտեմբեր 2012 - 10:40 AMT

Էրեբունի-Երևան 2794 միջոցառումների ցանկը

Էրեբունի-Երևան տոնակատարությունների առթիվ հոկտեմբերի 14-ին` 08.30-ից փոքր կենտրոնում երթևեկությունը կդադարեցվի, իսկ մետրոպոլիտենը կգործի մինչև 01.00 հոկտեմբերի 15-ը: Օրվա ընթացքում անցկացվելու են հետևյալ միջոցառումները.

10.00 Երևանի փողոցների ջրցան մեքենաների շքերթ 11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

12.00-12.30 Թատերականացված ներկայացում (Էրեբունի արգելոց-թանգարանին հարող հրապարակ) 12.30-14.00 Հանդիսության մասնակիցների բեմականացված քայլերթ (Էրեբունի թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ)

11.00-12.00 Էրիվանի բերդի գրավման 185-ամյակի հանդիսավոր ծրագիր (Պասկևիչյան բլուր)

14.00-15.00 Տոնական շքերթ (Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ)

14.00-18.00 Մանկական բեմ (տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթային հերոսներ (Կիրովի անվան մանկական զբոսայգի)

15.00-18.30 Վարչական շրջանների ողջույն ելույթներ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ, Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ)

14.00-18.00 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)

14.00-18.00 Բիենալե (Ֆրանսիայի հրապարակ)

14.30-18.30 Վարպետաց քաղաք – խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)

14.30-18.30 Կարաոկե (Հյուսիսային պողոտա)

14.30-18.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)

14.30-18.30 Թատերական բեմ (Հյուսիսային պողոտա)

14.30-18.30 Կրկեսային բեմ (Հյուսիսային պողոտա)

14.30-18.0 Պոեզիայի բեմ (Մոսկովյան պուրակ)

15.00 Մարաթոնյան վազք 2794 մետր (Հաղթանակի կամուրջից մինչև Մատենադարան)

15.30 Հեծանվավազք (Մաշտոցի պողոտա)

15.00-17.30 Երևանի վերաբերյալ տեսահոլովակի նկարահանում (Մաշտոցի պողոտա)

15.00-18.00 Աշխարհի ազգերի բեմ – Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ (Անգլիական այգի, Սունդուկյան թատրոնի հարևանությամբ)

15.00-18.30 Էստրադային բեմ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ)

16.00-18.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)

17.00-19.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)

19.00-23.00 Դիսկոտեկ (Ազատության հրապարակ)

19.00-23.00 Ջազ բեմ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)

19.00-23.00 Ռոք բեմ (Շառլ Ազնավուրի հրապարակ)

18.00-22.00 Դասական երաժշտության բեմ (Կոմիտասի արձանին կից պուրակ)

19.00-23.00 Ազգային երաժշտության բեմ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ)

19.00-22.00 Գալա համերգ «Իմ սրտի մայրաքաղաք» և տոնական հրավառություն (Հանրապետության հրապարակ)

22.10-23.00 Դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)