«Ժողովուրդ»-ը գրում է. «Հոկտեմբերի 6-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Վայոց ձորի մարզ` մասնակցելու գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին:Նիստից հետո Սարգսյանը «ներքին հրահանգ» է տվել ՏԻՄ ընտրություններում չընտրված բոլոր քաղաքապետերին ու գյուղապետերին` սահմանված ժամկետից շուտ հրաժարականներ ներկայացնել: Չընտրված, բայց գործող համայնքապետերը, ըստ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի, 30 օր իրավունք ունեն պաշտոնավարել: Սակայն Սարգսյանը հորդորում է խախտել օրենքը և ժամանակից շուտ հրաժարականներ ներկայացնել: Այս առիթով արդեն հրաժարականի դիմում գրած Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը «Ժողովուրդ»-ին ասել է. «Կարծում ենք սենց ճիշտ ա, որովհետև տենց տորմուզ ա անում քաղաքի զարգացմանը, քաղաքի աշխատանքներին: Ես իմ համար եմ տենց արել, որ նոր քաղաքապետը իր գործն անի»:





