ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել «2008–ի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասն անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին և զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը:
Խորհրդարանից «Հայկական ժամանակ»-ի թղթակցին փոխանցել են, որ նախագիծն արդեն ուղարկվել է քարտուղարության ընդհանուր բաժին, որտեղից կուղարկվի խմբակցություններին: Ինչպես տեղեկացրել էր թերթը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նաև «այլընտրանքը»՝ ԲՀԿ-ն, թերթի թղթակցին հայտնել էին, որ նախագծի վերաբերյալ իրենց տեսակետը կհայտնեն ստանալուց և դրա վերաբերյալ իրենց խմբակցություններում քննարկումներից հետո:





