AM
10 Հոկտեմբեր 2012 - 07:53 AMT

Զբոսաշրջիկները հիացած են մեր զինվորների կեցվածքով

Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները բաց նամակ են ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: նամակաում ասվում է.

«Մեծարգո պարոն նախարար, Վերջերս խնդրանքով դիմել էին Ձեզ՝ կազմակերպելու մեր հանդիպումը մեր զավակների հետ և Դուք օժանդակեցիք: Այդ ուղևորությունը և հանդիպումը` 08.09.2012թ., կատարվեց պատշաճ կերպով և շատ բարձր մակարդակով, այդ էր վկայում Ձեր կողմից մեզ ուղեկցող զինվորական ոստիկանության աշխատակիցների մեծ ուշադրությունը, զինկոմիսարիատի աշխատակիցների հետևողականությունը ու կարգապահ վերաբերումունքը:

Հարգարժան պարոն Օհանյան, մեր որդիները գոհ էին իրենց ծառայությունից, զորամասերի հրամանատարներից և սպայական կազմից, դա ամիջապես նկատելի էր նրանց մարտական կեցվածքից, սանիտարահիգիենիկ ու առողջական վիճակից, սննդից:

Մենք՝ ծնողներս, նույնպես անչափ գոհ մնացինք մեր ուղևորությունից, մեր որդիների ընդհանուր վիճակից ու նրանց առօրյայից:

Հարգելի նախարար, ցանկանում ենք նշել մի քանի ուշագրավ, հաճելի և հիշարժան փաստեր: Բոլորովին պատահական` շփվեցինք և հաղորդակցվեցինք Ամերիկայի` Կալիֆորնիա նահանգից, Լոս Անջելոսից և Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկ մեր հայրենակիցների հետ, որոնք հիացած էին մեր որդիների մարտական կեցվածքով, ոգու արիությունից և նրանց անգլերեն լեզվի իմացությունից: Զիվորները նրանց համար երգեցին իրենց վաշտերի ոգեշնչող երգերը և հայտնեցին, որ Հայոց աշխարհն ու Արցախը ուժեղ բանակի և իրենց նման զգոն ու կարգապահ զինվորների ամուր ձեռքերում է, իսկ մենք` ծնողներս, նրանց հյուրասիրելով Հայաստանի անուշամահ մրգերը, շնորհակալություն և գոհունակություն հայտնեցինք ամենամյա հեռուստամարաթոնում նրանց մասնակցության և բոլորիս երկրին ցուցաբերած օգնության համար:

Հարգարժան պարոն Օհանյան, կրկին ու կրկին հայտում ենք մեր երախտագիտությունը: Աստված պահապան Ձեզ, մեր Հայոց ազգին, նրա որդիներին և մեր ազգային բանակին»: