AM
10 Հոկտեմբեր 2012 - 10:28 AMT

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ջնարակապատ պանրիկի արտադրության արգելանքը հանվել է

Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ջնարակապատ պանրիկի արտադրական գործառույթի արգելանքը հանվել է: Արգելանքը հանելու համար հիմք են հանդիսացել առկա խնդիրները վերացնելուց հետո փորձնական խմբաքանակի անվտանգությունը հավաստող լաբորատոր փորձաքննության արդյունքները, հայտնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: