Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով ապրիլի 7-9-ը Իտալիա կմեկնի Հայաստանի կառավարական պատվիրակությունը` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Պատվիրակության կազմում են Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ֆրանսիայում եւ Վատիկանում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը: Կառավարական պատվիրակության հետ Հռոմ կմեկնի նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:





