Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ Կարեն Եսայանի սպանության կասկածանքով կալանավորված Հարություն Սարգսյանի կալանքի ժամկետն օրերս դարձյալ երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Ի սկզբանե կալանքը նրա նկատմամբ եղել է անհիմն, ու շարունակվում են անօրինականությունները, կալանքի երկարաձգումը: Իմ կարծիքով, ոչ մի գործողություն չի կատարվում, որպեսզի իրական հանցագործը պատժվի»,-ասել է փաստաբանը:
Թերթը նշում է, որ Կարեն Եսայանը սպանվել է ապրիլի 12-ին, որից հետո ձերբակալվել է Հարություն Սարգսյանը: «Թեև այդ օրերին հայտարարվեց, որ սպանությունը բացահայտված է, սակայն յոթ ամիս է' նախաքննությունը շարունակվում է: Ի դեպ, քննչական գործողությունները կատարվում են միակողմանի, միայն հարցաքննվում ու մատնահետքեր են վերցվում Հարություն Սարգսյանի մերձավորներից: Այս կապակցությամբ Լուսինե Սահակյանը նշել է. «Քանի որ իրենք հրապարակեցին, որ բացահայտվեց հանցագործությունը, այլևս ոչինչ չեն անում, որպեսզի իրական հանցագործին բռնեն»: Հարությունի ծնողներին օրեր առաջ թույլատրվել էր տեսակցել որդու հետ, ինչը մինչ այդ արգելված էր: Ի սկզբանե կալանքը նրա նկատմամբ եղել է անհիմն, ու շարունակվում են անօրինականությունները, կալանքի երկարաձգումը: Իմ կարծիքով, ոչ մի գործողություն չի կատարվում, որպեսզի իրական հանցագործը պատժվի»,-ասել է փաստաբանը: Վերջինս Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է»,-գրում է «Հրապարակ»-ը:





