««Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ թիվ 1 և թիվ 35 ընտրական տեղամասերում պատգամավորության թեկնածուներ չեն առաջադրվել:
«Հիշեցնենք, նախօրեին թիվ 1-ում առաջադրվել էին «Ժառանգությունից»՝ Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը։ Թիվ 35-ում դեռ առաջադրում չկա։ Ի դեպ, թիվ 35-ի թեկնածուացուներից մեկը՝ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետի որդին, չի առաջադրվելու՝ երեկ լրագրողներին հայտնել է ինքը՝ Սամվել Բալասանյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»:





