Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2012թ. 3-րդ եռամսյակի սև ցուցակը: Ցուցակում ընդգրկված են այն անձիք ու կազմակերպությունները, որոնք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երրորդ եռամսյակի ընթացքում (հուլիս-սեպտեմբեր): Մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտել են՝
Վիկտոր Մարտիրոսյանը – «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պետ 29.05.2012թ.-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ին և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին ՊՀ-ի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Հարցումն ուղարկելուց 3 օր անց ՊՀ-ն տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները:
20.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը պետական հիմնարկը պատասխանել է անհիմն մերժումով՝ պատճառաբանելով, որ խնդրվող տեղեկությունները ՊՀ-ի աշխատակիցների անհատական տվյալներ են:
Սոնա Ղարիբյանը – Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ֆինանսական վերահսկողության տեսչությանը և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին տեսչության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Տեսչությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Ֆինանսական վերահսկողության տեսչության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները:
23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը տեսչությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ:
Կարեն Թամազյանը – Լիցենզավորման գործակալության պետ 2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Լիցենզավորման գործակալությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Լիցենզավորման գործակալության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ:
Կարեն Խտրյանը – Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին փոստով տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Իրավական ակտերի փորձաքննության գործակալությանը և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով, որ այդ տեղեկությունները վերաբերում են գործակալության աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիությանը:
Աբրամ Բախչագուլյանը – Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ 2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ խնդրելով տեղեկություններ 2011թ.-ին ծառայության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Ծառայությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը ծառայությունը թողել է անպատասխան:
Լիլյա Վարդգեսյանը – Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն 2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումը: Դպրոցը չի պատասխանել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը:
Իրա Հակոբյանը – Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն 2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցին և խնդրել էր տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցը հարցմանը չի պատասխանել: Դպրոցն անպատասխան է թողել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը:
Անահիտ Վարդանյանը – Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի օգոստոսի 17-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցին՝ խնդրելով տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցը պատասխան չի տրամադրել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը:





