AM
8 Ապրիլ 2005 - 08:29 AMT

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՕԳՏԻՆ

Հայաստանը հանդես է գալիս առանց նախապայմանի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման օգտին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Սակայյն, նրա խոսքերով, դա չի նշանակում, թե Թուրքիան չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: «Թուրքիան պետք է անպայման ճանաչի ցեղասպանությունը, քանի որ միայն ապաշխարհանքի միջոցով կարելի է հասնել բարիդրացիական հարաբերությունների»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: