Ապրիլի 13-15 այցով Հայաստանում կգտվի Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամնետի ղեկավար Ջեսիկա Իրվինը եւ նախարարության Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի եւ Մոլդովայի դեպարտամենտի խմբի փոխղեկավար Տերեսա Դումասը, հաղորդում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունը: Այցի նպատակը Հայաստանում նախարարության միջազգային զարգացման ծրագրերի իրականացման գործընթացի, դոնորների կոորդինացումը բարձրացնելու հեռանկարների եւ ՀՀ կառավարության նոր հարեւանության քաղաքականության վերաբերյալ դիրքորոշման հետազոտումը: Այցի ընթացքում բրիտանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նախարարության գործընկերների հետ կառավարությունում եւ մարզային վարչակազմերում, ինչպես նաեւ կհանդիպի դոնոր-կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:





