Հոկտեմբերի 14-ին, ժամը 01.15֊ին տեղեկություն է ստացվել, որ Տեղ-Լաչին ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Գազ-24» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը. կա տուժած: Գորիս քաղաքից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ֊փրկարար: Պարզվել է, որ դեռեվս չպարզված հանգամանքներում «Գազ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ևգլորվել ձորը (մոտ 200 մ): Մինչ հրշեջ֊փրկարարների կանչի վայր հասնելը ուղեվոր 1996թ. ծնված գրիգոր մուսայելյանը «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիս քաղաքի բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Ժամը 03.00-ին հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել վարորդ 1985թ. ծնված Գարի Կարապետյանի դին:





